Մեքսիկայի ոստիկանությունը շուրջ 450 դեռահասների Է ազատել մանկատնից, որը գտնվում Է Սամորա քաղաքում (Միչոականի նահանգ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Նախնական տվյալների համաձայն՝ երեխաներին պահում Էին անմարդկային պայմաններում. նրանց ստիպում Էին քաղաքի փողոցներում մուրացկանություն անել եւ սպառնում Էին սեռական ու ֆիզիկական բռնությամբ: Մանկատան սաներին ստիպում Էին քնել հատակին՝ առնետների, շնաճանճերի ու լվերի հետ, սնվել փչացած կերակուրով, իսկ շատերին երբեք չԷր թույլատրվում հեռանալ մանկատան շենքից, այդ միջադեպի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել Է Մեքսիկայի գլխավոր դատախազ Խեսուս Մուրիլյո Կարամը, հաղորդել Է Associated Press գործակալությունը:

 

Ոստիկանական հատուկ գործողության ընթացքում, որում իշխանություններն ստիպված են եղել ներգրավել բանակային ստորաբաժանումներ, ազատվել են նաեւ 138 չափահասներ, որոնց բռնությամբ պահում Էին մանկատանը: Նրանցից ավագը 40 տարեկան Էր:

 

Ոստիկանությունը ձերբակալել Է մանկատան տիրուհուն՝ Ռոզա դել Կարմեն Վերդուսկոյին եւ հաստատության եւս ութ աշխատակիցների: House of the Big Family մանկատունը, որը տեղի բնակիչների շրջանում հայտնի Է որպես Mama Rosa's Home (Մամա Ռոզայի տուն), բացվել Է ավելի քան 40 տարի առաջ: Տեղական հրատարակությունների լրագրողների խոսքով՝ Վերդուսկոն եւ նրա մանկատունը լայնորեն հայտնի Էին եւ վայելում Էին նահանգի բնակիչների ու իշխանությունների հարգանքը:

 

Ինչպես հաղորդում Է International Business Times ինտերնետ-հրատարակությունը, մանկատան սաների կենսապայմանների վրա ոստիկանության ուշադրությունը հրավիրել են ծնողները, որոնց հաստատության տերերը բազմիցս մերժել են տեսակցել երեխաների հետ:

 

Եթե բոլոր կասկածները հաստատվեն, այս միջադեպը կդառնա մասնագիտացված հաստատություններում երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի ամենամասշտաբային դեպքերից մեկը Մեքսիկայի ողջ պատմության ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: