Artsakh Today մամուլի կենտրոնը ներկայացնում է նախօրեին Մոսկվայում ձերբակալված հայազգի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի եղբոր՝ Վլադիմիր Հայրապետյանի մեկնաբանությունը:
«Ես եղբորս ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար եմ համարում: Տարիներ շարունակ կառավարելով նրան պատկանող բիզնեսները, վստահ եմ՝ ռուսական լրատվամիջոցներում Լևոնին վերագրված բոլոր մեղադրանքները սուտ են: Լևոն Հայրապետյանից որևէ տեղեկություն չկա, քանի որ չի հաջողվում կապ հաստատել անձամբ իր հետ:
Այս ամենը ակնհայտ քաղաքական պատվեր է: Իմ հաջողակ եղբայրը հարստանալու մոլուցքով չէր տառապում և ունեցած միջոցներն էլ ուղղում էր բացառապես հայրենիքի զարգացմանը, ինչն էլ շատերին ձեռնտու չէր»,- ասվում է Վլադիմիր Հայրապետյանի մեկնաբանության մեջ:
Artsakh Today մամուլի կենտրոն