Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հաստատեց Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տոնի Կրոսին ձեռք բերելու մասին:

Ինչպես տեղեկացնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը, տրանսֆերի արժեքի մասին չի բարձրաձայնվում:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ մադրիդցիները 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարեն 30 մլն եվրո:

Հինգշաբթի օրը բուժզննումից հետո ֆուտբոլիստը կկնքի 6 տարվա պայմանագիր:

Կրոսի աշխատավարձը տարեկան կկազմի 6 մլն եվրո:

Ֆուտբոլիստը պաշտոնապես կներկայացվի այսօր երեկոյան «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում: