Օրերս Հյուսիսային Կորեայի իշխանությունները հաղորդագրություն են տարածել, որի համաձայն՝ երկրից փախածներին բնակարաններ կնվիրեն եւ աշխատանքով կապահովեն, եթե նրանք հայրենիք վերադառնան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին:

 

«Չնայած այն բանին, որ դուք դավաճանել եք ձեր Հայրենիքին, ձեր քաղաքին, ձեր ծնողներին, եղբայրներին ու քույրերին, հարկ Է, որ վերադառնաք եւ դուք ոչ միայն ներված կլինեք. ձեզ կտրամադրեն բնակարան եւ աշխատանք, որպեսզի քաջալերեն աշխատելու ձեր ձգտումը: Սա Է մեր Գեներալի կամքը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

Բրիտանական հրատարակության տեղեկատվության համաձայն՝ ԿԺԴՀ-ի անվտանգության մարմինների աշխատակիցները բնակչությանը կոչ են արել այս հաղորդագրությունը փոխանցել բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ կարող են այն հասցնել փախստականներին, չվերադարձողներին եւ երկիրը լքած Հյուսիսային Կորեայի մյուս քաղաքացիներին:

 

Դրա հետ մեկտեղ հրատարակության աղբյուրը պատմել Է, որ ԿԺԴՀ-ի շատ բնակիչներ այս հայտարարությունը միանշանակ չեն ընդունել: Հրատարակության զրուցակցի կարծիքով՝ դասալիքներին խոստացված աշխատանքի փոխարեն նրանց կարող են ուղարկել աշխատանքայի ն ճամբարներ կամ հանքեր:

 

Բացի այդ, Հյուսիսային Կորեայի բնակիչների մոտ տարակուսանք Է հարուցել նաեւ իշխանությունների բուն կոչը՝ արտասահման փոխանցելու իրենց հաղորդագրությունը: «Մեզ արգելում են զանգահարել Հարավային Կորեա, ուրեմն ինչպես, նրանց կարծիքով, մենք պետք Է տեղ հասցնենք այդ հաղորդագրությունը», տեղեկացնում Է հրատարակության աղբյուրը:

 

1953 թվականին Կորեական պատերազմի փաստական ավարտի պահից ի վեր ԿԺԴՀ-ն աշխարհի ամենափակ պետություններից մեկն Է: ԿԺԴՀ-ի քաղաքացիներին արգելված Է լքել երկրի սահմանները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: