Հյուսիսային Կորեայի իշխանությունները դիմել են Ռուսաստանին կործանիչներ մատակարարելու խնդրանքով: Այս մասին գրել է Korea JoongAng Daily թերթը' հղում անելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը:

 

Աղբյուրների փոխանցմամբ'Հյուսիսային Կորեան 2014թ. նոյեմբերին Մոսկվա է ուղարկել դիվանագիտական ներկայացուցչի' Su-35-ի մատակարարման պայմանագիրը կնքելու նպատակով:

 

Բացի այդ, հաղորդվել էր, որ Կիմ Չեն Ընի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ նոյեմբերի 18-ին: Հանդիպման ընթացքում նա Ռուսաստանի նախագահին է փոխանցել Հյուսիսային Կորեայի առաջնորդի նամակը: