Գյումրին կարող է վերականգնել արդյունաբերական քաղաքի իր երբեմնի փառքը: Այս մասին հուլիսի 19-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ վստահեցրեց ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը:

 

Նա նշեց, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը կանգնած է Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատի կողքին, պատրաստ է աջակցել ցանկացած լավ ծրագրի ու գաղափարի: «Եթե վստահ չլինեք, ապա իզուր ենք աշխատանքներ կատարում և փորձում վերականգնել Գյումրու երբեմնի բարի ավանդույթներն' առավելևս գործարարության մեջ:

 

Ես վստահ եմ, որ պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք Գյումրու նախկին տնտեսական հզոր ուժն ի հայտ բերել, աշխատատեղեր ստեղծել: Դրա համար պետք է կարողանանք այնպիսի արտատադրատեսակներ ստեղծել, որ միտված կլինեն արտահանմանը»,- նշեց ՀՀ ԱԱՊ նախագահը:

 

Որպես մարզի արդյունաբերության ոլորտի զարգացման գերակա ուղղություն Մարտին Սարգսյանն առանձնացրեց թեթև և տեքստիլ արդյունաբերությունը: «Ես նաև առաջարկում եմ գյուղատնտեսությունը: Սա Արարատյան դաշտը չէ, բայց հնարավոր են նաև ցրտադիմացկուն այգիների տնկումը և հետագայում՝ չրերի արտադրությունը, ինչպես նաև պահածոյացումը և արտահանումը:

 

Այսօր ոչ միայն Գյումրին է ներդրողների համար ռիսկային, այլ ընդհանարպես' ՀՀ-ում վերջին տարիներին ներդրումները պակասել են: Դա բազմաթիվ ֆինանսատնտեսական ճգնաժամերի հետևանք է, որոնք խոչընդոտում են ներդրում ները»,- ավելացրեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահը:

 

 

Արմենուհի Մխոյան