Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հուլիսի 21-ին հայտարարել Է, որ նախարարների թեկնածությունների քննարկումը վարչապետի առանձնաշնորհն Է, ուստի ինքը միայն կդիմի խորհրդարանին հարցով՝ նա վստահություն հայտնում Է արդյոք կառավարության նորացված կազմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Հուլիսի 21-ին կայացած արտահերթ ճեպազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է կառավարության կազմում կատարված կադրային փոփոխությունների մասին. վեց նախարարներ եւ մեկ պետնախարար թողնում են իրենց պաշտոնները:

 

«Ես չեմ մասնակցել նախարարների թեկնածությունների քննարկմանը: Ես չեմ ներկայացնում նախարարներին, այլ հարց եմ տալիս խորհրդարանին…»,-ասել Է Մարգվելաշվիլին:

 

Նախագահը նշել Է, որ ինքը խորհրդարանին կդիմի մեկ շաբաթվա ընթացքում, այն բանից հետո, երբ կստանա նորացված կառավարության ցուցակը:

 

Ավելի վաղ Վրաստանի կառավարության վարչակազմի իրավաբանական գերատեսչության ղեկավար, խորհրդարանական քարտուղար Շալվա Տադումաձեն հայտնել Է, որ կառավարության նոր կազմը կհաստատվի երկու շաբաթվա ընթացքում:

 

«Վրաստանի նախագահը մեկ շաբաթվա ընթացքում խորհրդարանին կներկայացնի կառավարության նոր կազմը՝ վստահություն հայտնելու համար: Վրաստանի խորհրդարանը յոթ օրվա ընթացքում պարտավոր Է քննարկել վստահություն հայտնելու հարցը: Ողջ ընթացակարգը կտեւի առավելագույնը 14 օր»,-նշել Է Տադումաձեն: