Վրաստանի ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլին մեկնաբանել Է հուլիսի 19-ին Թբիլիսիի Հավլաբար թաղամասի Սբ.Էջմիածին հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը եւ պահանջել Է փոխել գործի որակումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

 

«Այդ գործը պետք Է վերաորակվի: ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հետաքննությունն ընթանում Է Վրաստանի Քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով (ծեծի ենթարկելը): Թեեւ Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների կողմից անցկացված հարցումներից եւ միջադեպը ներկայացնող տեսանյութի ուսումնասիրումից հետո հաստատվում Է, թե հնարավոր Է՝ տեղի ունեցածը խուլիգանություն Է, խմբային բռնության կազմակերպում, առողջությանը վնասում:

 

Դրա հետ մեկտեղ Վրաստանի իրավապահ մարմինները պետք Է հանգամանորեն ու մանրակրկիտ ուսումնասիրեն գործի բոլոր հանգամանքները, այդ թվում եւ նրանք, որոնք կարող են մատնանշել Էթնիկական հողի վրա հանցագործության կատարումը»,-հայտարարել Է Վրաստանի ժողովրդական պաշտպանը: