Զինված ընդդիմադիր խմբավորումները հուլիսի 22-ին հրասանդներ են արձակել Դամասկոսի Զաբլատանի թաղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով 18 քաղաքացի է վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ զինյալները 1 1 հրասանդ են արձակել Զաբլատանիի Ալ Հալ շուկայի ուղղությամբ: Բացի մարդկային վնասներից, նյութական վնասներ են կրել մոտակայքում գտնվող առևտրի կենտրոնները և մեքենաները:

 

Զաբլատանին գտնվում է Աբբասյան հրապարակի մերձակայքում, որին հասնելու համար զինյալները ռազմական գործողություններ են ծավալել՝ գրավելով մի քանի շինություններ:

 

Սիրիական բանակը հուլիսի 22-ին Հոմսի Սալամ Ղարբի և Խատմալու գյուղերում զինյալների թաքստոցներ եւ զենքեր է ոչնչացրել:

 

Բախումները զինյալների դեմ շարունակվում են Հալեպում և մերձակա գյուղերում: Մանասվորապես, Ժդիյդե, Քաֆր Դաիլ, Քալլասա, Այն աթ Թել գյուղերում զինյալների թաքստոցներ են ոչնչացվել:

 

Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնի տեղեկություններով' հուլիսի 21-ին Սիրիայում 67 մարդ է զոհվել, այդ թվում՝ 12 երեխա: Զոհերից 27-ը ապստամբներ են: Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 150 հազար մարդ: