Գեղարքունիքի մարզում հուլիսի 22-ին աշխատանքային այցով գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հայաստանի գյուղատնտեսության համար հեռանկարային եւ շահավետ որակեց մեր երկրի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ իր հետ հանդիպման եկած գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին հորդորեց ' առանց մտահոգության ավելացնել գյուղմթերքների արտադրության ծավալները:
«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի գյուղատնտեսության առջեւ բացվում են լայն հեռանկարներ եւ կայուն ու խոշոր շուկաներ: Ձեզ հայտնի է, որ, կապված ինտեգրացման հետ, Ռուսաստանը քաղաքական խնդիրներ ունի Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ, որոնք Ռուսաստանին գյուղմթերքներ մատակարարող երկրներ են:
Ես համոզված եմ, որ ԵՏՄ շուկաներում մեր արտադրանքը կունենա լայն պահանջարկ ու սպառում, իսկ մեր պետությունը գյուղմթերքների թե՛ արտադրության ծավալների ավելացման, թե՛ արտահանման համար պատրաստ կլինի ցուցաբերել ամենալայն աջակցություն: Ձեզ մնում է լինել լավատես եւ բազմ ապատկել գյուղմթերքների արտադրությունը բոլոր ուղղություններով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' շեշտեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Խոսրով Խլղաթյան