Դոնեցկի մերձակայքում կործանված Boeing 777 ինքնաթիռի աղետի զոհերից մեկի ծնողները հուսով են, որ իրենց միակ դուստրը ողջ Է մնացել, եւ մտադիր են մեկնել Ուկրաինա, որպեսզի գտնեն նրան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը:
«Մենք դեռ կարծում ենք, որ նա ողջ Է, ուստի այսօր մեկնում ենք Դոնեցկ, եւ մենք կգտնենք նրան»,- ասել Է 24-ամյա Ֆաթիմա Դիշինսկիի հայրը The Australian թերթին:
Հայրը համոզված Է, որ եթե իր դուստրը գոտին կապած Է եղել, ապա դա կարող Էր մեղմացնել գետնին հարվածը: «Ոչ ոք չի ասում ողջ մնացածների մասին, դրա համար պետք Է պատճառ լիներ: «Գոյություն ունեն մի շարք ապացույցներ, որ կան ողջ մնացածներ»,- հավաստիացնում Է Դիշինսկին:
Գերմանիայի քաղաքացի Ֆաթիմա Դիշինսկին Ավստրալիա՝ իր ծնողների մոտ Էր մեկնում Ամստերդամից: Աղջիկը սովորում Էր Հոլանդիայում եւ պլանավորում Էր պրակտիկա անցնել Փերտում՝ IBM ընկերությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: