Վրաստանում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական դրության մասին» նոր օրենքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 25-ին Թբիլիսիում լրագրողներին հայտնել Է հանրապետության ԱԳ նախարարության հյուպատոսական դեպարտամենտի ղեկավար Գեորգի Տաբատաձեն:

 

«Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում նոր կանոններ, որոնք վերաբերում են բոլոր օտարերկրացիներին՝ այն երկրների քաղաքացիներին, որոնց հետ Վրաստանն ունի անայցագիր եւ այցագրային ռեժիմ: Մշակված Է Վրաստանում գտնվելու միասնական համակարգ»,-հայտարարել Է Տաբատաձեն:

 

Մասնավորապես, Վրաստանը կտրամադրի 180-օրյա բազմակի օգտագործման այցագրեր՝ երկրում 90 օր գտնվելու իրավունքով: Նույն այդ սկզբունքը, Տաբատաձեի խոսքով, գործում Է Շենգենյան գոտում:

 

Ուսումնառության, աշխատելու կամ ընտանիքների վերամիավորման նպատակով Վրաստան ժամանել ցանկացող օտարերկրացիները պարտավոր կլինեն համապատասխան այցագիր ստանալ իրենց երկրում Վրաստանի դեսպանությունում:

 

Տաբատաձեի խոսքով՝ Վրաստանում անայցագիր ռեժիմ Է գործում եվրոպական երկրների, ՆԱՏՕ-ի եւ ԱՊՀ-ի անդամ երկրների, ինչպես նաեւ այն երկրների քաղաքացիների համար, որոնք «Վրաստանի կարեւոր գործընկերներն են, եւ որոնց հետո ձեւակերպված են երկկողմ եւ բազմակոմղ համաձայնագրեր»: Այդ երկրների քաղաքացիներն առանց այցագրերի Վրաստանում կկարողանան գտնվել 90 օր:

 

Առ այսօր գործող օրենքի համաձայն, առանց այցագրերի Վրաստանում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու առավելագույն ժամկետը 360 օր Է, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: