Հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հուլիսի 23-ին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց է դիմել 1956թ. ծնված Թամարա Ս.-ն: Ըստ հարազատների հայտարարության' կինը վնասվածքն ստացել է ավտովթարից, սակայն տուժողը բժիշկներին հայտարարել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելուց:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանները պարզել են, որ Թամարա Ս.-ն վնասվածքը ստացել է հուլիսի 23-ին' ժամը 18.00-ի սահմաններում, Մեղրի քաղաքի հրապարակում, 1987թ. ծնված Ռուբիկ Ա.-ի վարած «Պորշ Կաեն» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելու հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: