«Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 20-ին' ժամը 12.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Դպրոցականների փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացուհու, որը հրաժարվել է բուժօգնությունից և հաղորդում տալուց:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: