Մարգարա-Էջմիածին ճանապարհի 22-րդ կմ-ին օգոստոսի 28-ին' ժամը 11.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21033» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: