Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի կառավարությունն այս տարվա ապրիլից երկրի արևելքում ուժային գործողություն անցկացնելու ընթացքում բանակի կարիքների վրա ծախսել է 8.8 միլիարդ գրիվնա (750 միլիոն դոլար): Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների փոխնախարար Վլադիմիր Մատվիյչուկը:
«Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություններ վարելու համար նախատեսված է 9.1 միլիարդ գրիվնա (780 միլիոն դոլար)»,- հայտնել է Մատվիյչուկը:
Ըստ նրա՝ այդ գումարից ծախսվել է 2.3 միլիարդ գրիվնան (200 միլիոն դոլար), իսկ մնացյալ միջոցները մնում են ուժային կառույցներում՝ ուժային գործողությունները հաջողությամբ շարունակելու համար: