ԱՄՆ-ը 2014-2023 թվականներին միջուկային նոր սպառազինության մշակման վրա կծախսի 355 միլիարդ դոլար: Այս մասին տեղեկացնում է news.day.ru-ն:
ԱՄՆ-ը 136 միլիարդ դոլար է նախատեսում բալիստիկ հրթիռների, սուզանավերի ու ռմբակոծիչների համար: Եվս 105 միլիարդ դոլար կծախսվի միջուկային զենքի, համապատասխան լաբորատորիաների, ինչպես նաև նավատորմի համար միջուկային ռեակտորների ստեղծման ու պահպանման վրա:
Ռազմավարական կապի և հրթիռային հարձակման անվտանգության համակարգի համար նախատեսվել է 56 միլիարդ դոլար: Նախագծով 59 միլիարդ դոլար է հատկացվել չնախատեսված ծախսերի համար: Հակահրթիռային պաշտպանության զարգացման վրա ԱՄՆ-ը ծախսելու է ևս 215 միլիարդ դոլար: