Ամերիկյան ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նախապատրաստվում է պոտենցիալ հակամարտություններին, որոնք երկրից կարող են տեղափոխվել տիեզերք: Նա որպես գլխավոր սպառնալիք նշել է Ռուսաստանը և Չինաստանը: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Պոտենցիալ հակամարտությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ ամերիկյան ռազմաօդային ուժերին ստիպել է լրացուցիչ 5 միլիարդ դոլար հատկացնել արբանյակների պաշտպանության համար հարձակողական և պաշտպանական համակարգ ստեղծելու համար, եթե հանկարծ կոնֆլիկտը երկրից տեղափոխվի տիեզերք:
Ամերիկյան կողմի անհանգստության պատճառը ռուսական 3 հեռահաղորդակցական արբանյակների և տիեզերանավի բացթողումն է, որոնք կարող են ավելի բարձր ուղեծրից տեղափոխվել ավելի ցածր ուղեծիր, ինչպես նաև մոտենալ այլ օբյեկտների:
Այդ արբանյակային «մարդասպանը» կարող է մոտենալ մեկ այլ ուղեծրի տիեզերանավի և նրա մեջ տեղադրել պայթուցիկ և նույնիսկ հանդես գալ որպես Կամիկաձե, հայտարարում է Ջեյմսը:
Բացի այդ, Չինաստանում փորձարկում են հակաարբանյակային հրթիռներ: Ջեյմսի խոսքով՝ Վաշինգտոնն անհանգստությամբ է հետևում այդ փորձարկումներին:
«Մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր կոնֆլիկտին, որը կարող է երկրից տեղափոխվել տիեզերք»,- ասել է Ջեյմսը: