ԱՄՆ-ում գործող հրեական կազմակերպությունը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջել էվերադարձնել 10 տարի առաջ ստացած խիզախության մրցանակը, որը նա ստացել էր 2004 թվականին՝ Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած ռազմական գործողության վերաբերյալ նրա վերջին գնահատականների պատճառով: Այս մասին գրում է vesti.az-ը՝ վկայակոչելով «The Jerusalem Post»-ը:

 

«2004 թվականին ԱՄՆ-ի հրեական կոնգրեսը պարգևատրել է ձեզ խիզախության համար հեղինակավոր պարգև-մեդալով՝ որպես ականավոր անձի և համաշխարհային առաջնորդի, ով իր ներդրումն ունեցավ ահաբեկչության դեմ պայքարի հարցում և խթանեց տարածաշրջանում խաղաղություն սահմանելուն, ով ունեցավ իր ներդումը նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: ԱՄՆ-ի հրեական կոնգրեսը պարգևատրեց ձեզ այն բանի համար, որ մերժում եք ֆունդամենտալիզմ և ցույց եք տալիս ձեր ուժը Թուրքիայում հրեա քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությունների հարցում»,- գրում է Ամերիկայի հրեական կոնգրեսի նախագահ Ջեք Ռոզենն իր նամակում, որը հասցեագրված է Էրդողանին:

 

«Հիմա մենք ցանկանում ենք ետ ստանալ պարգև-մեդալը: Ձեր պարգևատրությունից տասը տարի անց դուք դարձել եք, թերևս, ամենավտանգավոր հակաիսրայելական առաջնորդը ողջ աշխարհում, ով թուրք ժողովրդին հրահրում է բռնության դեպի հրեա ժողովրդը»,- ավելացրեց է Ռոզենը՝ հայտնելով, որ վերջինի հայտարարությունները ոչ միայն մեծ վնաս են հասցրել թուրք-հրեական հարաբերություններին այլև Անկարային զրկել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող հակամարտությանը վերջ տալու նպատակով իրականացնող աշխատանքներին:

 

Նշենք, որ Իսրայելի ցամաքային զորքերի՝ Գազայի հատված մուտք գործելուց հետո Էրդողանը հանդես է գալիս Իսրայելի սուր քննադատներից մեկի դերում՝ անվանելով այն ահաբեկչական պետություն: