Ադրբեջանական ստորաբաժանումները հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը կրակել են ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարիմամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ հայկական կողմն արձագանքել է, երբ սկսել են կրակել կանոնավոր:

 

«Բարեբախտաբար, հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի, հակառակորդն ունի վիրավորներ, որոնց մասին ոչինչ ասել չենք կարող»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Razminfo-ի հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը:

 

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը նաև հավելել է, որ հաշվի առնելով բերքահավաքի շրջանը՝ հակառակորդի ակտիվացումը սեզոնային բնույթ է կրում: