ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 26-ին' ժամը 06.40-ին, ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-8 ավտոճանապարհի Արտաշատ-Շահումյան հատվածում' նորակառույց ջրերի գործարանի մոտակայքում, քաղաքացին ընկել է ջրանցքը և չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրշեջ-փրկարարները ջրանցքից դուրս են բերել Մ. Բ.-ին (ծնվ.1957թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխել են Արտաշատ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: