Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (Մերկոսուր) գագաթնաժողովի մասնակիցները, որն ընթանում է Կարակասում, հավանություն են տվել նոր տնտեսական գոտու ստեղծմամը, որի մեջ կմտնեն այդ կազմակերպության երկրները, ինչպես նաեւ «Բոլիվարյան դաշինքը մեր Ամերիկայի ժողովուրդների համար», «Պետրոկարիբե» եւ Կարիբյան հանակցություն կազմակերպությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Noticias24 հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շնորհակալություն է հայտնել Մերկոսուրի երկրների ղեկավարներին Վենեսուելայի այդ նախաձեռնությանն աջակցելու համար:
Մերկոսուրի մեջ մտնում են Արգենտինան, Ուրուգվայը, Պարագվայը, Բրազիլիան եւ Վենեսուելան:
Մադուրոն նաեւ հայտնել է, որ Հարավամերիկյան բանկն իր աշխատանքը կսկսի 2014 թվականի երկրորդ կեսին: 2009 թվականին ստեղծված Հարավամերիկյան բանկը միավորում է Բրազիլիան, Արգենտինան, Բոլիվիան, Վենեսուելան, Պարագվայը եւ Ուրուգվայը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: