ՀՔՄ նախագահ Հմայակ Հվհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց նախագահական ընտրություններին, որովհետև կամ նրան վախեցրին, տեռորի ենթարկեցին, ահաբեկեցին կամ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԲՀԿ-ի և իշխանությունների միջև: «Առյուծ պահող այդ հսկան, որը միշտ իր բիցեպսներով զարմացնում է բոլորին, ոմանց ահ ու սարսափ ներշնչում, հանկարծ որոշում է չմասնակցել: Ի՞նչ է՝ սպառնացել էին ազգ ու տակով, գերդաստանով վերացնե՞լ»,- ասել է նա։

Ի պատասխան այս հայտարարության ԲՀԿ նախագահ Իվետա Տոնոյանի հետ խոսեց Slaq.am–ը։ «Ի պատասխան Հմայակ Հովհաննիսյանի մտքի ու հնչեցրած գոհարների պիտի ասեմ, որ մոռացության մատնված ու հոգեվարքի մեջ գտնվող քաղաքական դիակները ժամանակ առ ժամանակ հոգեդարձության դրսևորումներ ունենում են։ Բնական է, որ սեփական ուժերով սեփական գոյության մասին չկորաղանալով հիշեցնել, պետք է փորձեն օգտագործել մեծ հեղինակություն ու հարգանք վայելող անձանց անուններ։ Սակայն նմանօրինակ ցանկացած գործողություն դատապարտված է անհաջողության։ Հոգեդարձության դրսևորումները խիստ ժամանակավոր բնույթ են կրում և դրա տրամաբանական ավարտը անփառունակ անհետացումն է քաղաքական դաշտից։ Հմայակ Հովհաննսիայանին խորհուրդ կտամ Գագիկ Ծառուկյանի անձի մասին արտահայտվելուց ու անբովանդակ դատողություններ անելուց ձեռնպահ մնալ, քանի որ քաղաքական անպարկեշտությունը պետք է չափ ու սահման ունենա»,–ասաց Իվետա Տոնոյանը։