Ավելի քան 60 փորձագետներ հասել են Boeing 777-ի աղետի վայր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին իր Twitter-ում հայտնել Է ԵԱՀԿ-ի հատուկ պատվիրակության ղեկավար Մայքլ Բորցյուրկիվը: «ԵԱՀԿ-ի պատվիրակությունը՝ փորձագետների ամենամեծ՝ հոլանդա-ավստրալական խմբի ուղեկցությամբ հասել Է ինքնաթիռի կործանման վայր: Ընդամենը տեղում են ավելի քան 60 փորձագետներ: Աշխատանքներն սկսվում են անհապաղ»,- գրել է Բոցյուրկիվը:
Մի քանի ժամ առաջ ԵԱՀԿ-ի պատվիրակությանը եւ միջազգային փորձագետներին տանող 14 ավտոմոբիլների շարասյունն աղետի վայր Է մեկնել հյուսիսային երթուղով:
Հուլիսի 17-ին «Մալայզիայի ավիագծեր» ընկերության Boeing 777 ինքնաթիռը, որը կատարում Էր MH17 չվերթը՝ Ամստերդամից Քուալա Լումպուր, կործանվել Է Ուկրաինայի Դոնեցկի մարզի տարածքում: Հանրանավում եղել Է 298 մարդ, որոնք բոլորը զոհվել են, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: