Մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերում առնետներին ոչնչացնելու ուղղությամբ տարվող դեռատիզացիոն աշխատանքները կակտիվացվեն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, հաշվի առնելով բնակիչների դժգոհությունները, վարչական շրջանների ղեկավարներին խստորեն հանձնարարվել է համատիրությունների հետ համատեղ ակտիվացնել
աշխատանքներն ու աղբախցերի կանոնավոր ախտահանում իրականացնել:
Անդրադառնալով կանաչապատման աշխատանքներին' վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան
ստորաբաժանումներին սիզամարգերի խնամքն ապահովելու նպատակով հանձնարարվել է խստորեն հետևել աշխատանքներին և կարճ ժամկետում շտկել թերությունները: