1994 թվականին Ադրբեջանն էր մեզանից ծնկաչոք զինադադար խնդրում: Եթե ալիևյան վարչախումբը շարունակի կրակի հետ խաղալ, ապա այդ կրակը կհասնի Բաքու: Այս մասին SHAMSHYAN.com-ինտված հարցազրույցում ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ,-լեյտենանտ, զորավար Մանվել Գրիգորյանը՝ անդրադռնալով սահմանին տիրող իրավիճակին:
-Պարոն Գեներալ հայ և ադրբեջանական սահմանակետերում բախումները հաճախակիացել են: Ինչպե՞ս է արձագանքում Երկրապահը:
– Այդ բախումները միշտ էլ եղել են: Սակայն ես կարծում եմ, ամեն ոք պիտի ապրի իր բնականոն կյանքով: Մենք հիմա շարունակում ենք մեր ավանդական ուխտագնացությունը Հանրապետության մարզեր: Ընդամենը մի քանի օրից կսկսվի մեր Երկրապահական ավանդական ուխտագնացությունը դեպի Արցախ, գնալու ենք սահմանապահ մեր ժողովրդի հետ հանդիպելու: Համույթներ ենք տանում մեր ազատագրած գյուղերում, հենց սահմանի բերան բնակչության ու բանակի համար համերգներ կազմակերպելու, ոգևորելու:
- Իսկ ձեր նշած բախումների առթիվ կարող եմ ասել, որ սովորաբար նախագահների հանդիպումից առաջ Ալիևը նման խաղեր է տալիս ինչ որ բան հասկացնելու համար:
-Ցավալի է, որ նրա խաղերի հետևանքով հրաշալի հայորդիք են զոհվում: Փառք նրանց: Փառք սահմանը պահող մեր զինվորներին, ես միշտ էլ հավատացել եմ հայ զինվորին, ու գիտեմ, որ նա պատրաստ է իր սրբությունները' մորը, ընտանիքը, իր հայրենիքը պաշտպանելու:
Շարունակությունն` այստեղ: