ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ցավակցել է հակառակորդի կրակոցներին զոհ գնացած եւ դիվերսիոն գործողությունների հետևանքով գիտակցված մահվան գնացած հայ տղաների հարազատներին:

 

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Մանվել Գրիգորյանը: Նրա խոսքով, այդ տղաները իսկական հերոսներ են, որոնց օրինակով հայ պատանի սերունդը պետք է դաստիարակվի: Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից հրադադարի խախտմանը եւ այն հարցին, թե հայկական կողմը համարժեք կեցվածք է որդեգրել, թե ոչ, Մանվել Գրիգորյանն ասաց. «Մենք պետք է չնպաստենք պատերազմին, սադրանքներին չտրվենք: Իրենք ցանկանում են մեզ հունից հանել: Խաղաղությունը մեզ համար մեծ արժեք է: Այն ժամանակ էլ մենք չենք ցանկացել, որ պատերազմ սկսվի, իրենք են պարտադրել եւ մենք պաշտպանվելով՝ նրանց խաղաղություն ենք պարտադրել: Մենք ամեն ինչ պետք է անենք՝ խաղաղությունը պահպանելու եւ դիվանագիտության միջոցով խաղաղության մեծ պայմանագիր կնքելու համար: Բայց, եթե համը հանեն, տեսել են, թե հայ զինվորը իրենից ինչ է ներկայացնում ու նորից կտեսնեն»:

 

Մանրամասն' այստեղ: