Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն այցելել է Աբովյանի տարածաշրջանի Մայակովսկի համայնք'առկա հիմնախնդիրներին ծանոթանալու և համայնքային զարգացման հեռանկարային ծրագրերը քննարկելու
նպատակով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետին ներկայացվել են ծաղիկների աճեցմամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների աշխատանքները և այդ ուղղությամբ համայնքի բնակիչների կող մից ցուցաբերվող հետաքրքրությունները:

 


Հարությունյանը համայնքի ղեկավար Վահագն Բարսեղյանի ուղեկցությամբ այցելել է նաև «Մայակովսկու ԱԱՊԿ» ՓԲԸ:
Կենտրոնի պատասխանատուներին Կոտայքի մարզպետը հանձնարարել է օրեր առաջ պաշտոնապես բացված նոր մասնաշենքում լիարժեքորեն կազմակերպել համայնքի բնակչության բուժսպասարկումը' ապահովելով առողջապահական nհաստատության գործառույթների ամբողջական իրականացումը:

 


Հանձնարարվել է նաև համապատասխան քայլեր ձեռնարկել բարերարներ Ա. Խաչատրյանի կողմից ներդրված 21.5 մլն դրամի չափով շինարարական աշխատանքների և Գագիկ Ծառուկյանի կողմից ներդրված շուրջ 3 մլն դրամի չափով բուժսարքավորումների ու շտապ բուժ.օգնության մեքենայի նվիրատվությունները կենտրոնի
հաշվեկշռում արտացոլելու ուղղությամբ:

 


Կոտայքի մարզպետն այս մասով կոնկրետ հանձնարարություններ է տվել նաև մարզպետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին' ընդգծելով հիշյալ բուժհիմնարկի արդյունավետ գործունեության ապահովման նկատմամբ պատշաճ հսկողություն սահմանելու անհրաժեշտությունը:

 


Ըստ հիշյալ հանձնարարականների' սահմանվել են նաև առողջության առաջնային պահպանման կենտրոնի կողմից հարակից այլ համայնքների բնակիչներին ևս բուժսպասարկման հարցում աջակցություն ցուցաբերելու ընթացակարգերը' կիրառելով ինչպես կենտրոնին պատկանող բուժսարքավորումներն, այնպես էլ սանիտարական տրանսպորտը, որը սահմանված ժամանակացույցի համաձայն սպասարկելու է նաև Արամուս համայնքը:

 


Գյուղի միջնակարգ դպրոցում մարզպետն անդրադարձ է կատարել կրթության որակին և ներդպրոցական աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացման անհրաժեշտություններին:
Մայակովսկու համայնքային կենտրոնում քննարկվել են համայնքի զարգացման հիմնական առաջնահերթությունները, այդ ուղղությամբ նախանշվել մի շարք ծրագրային մոտեցումներ: