Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն այցելել է Հանքավան համայնք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համայնքի ղեկավար Շահեն Հակոբյանի ուղեկցությամբ մարզպետը եղել է համայնքային կենտրոնում, ծանոթացել փոքրաթիվ բնակչություն ունեց ող համայնքի գրադարանի, բուժակ-մանկաբարձական կետի և համայնքային այլ հաստատությունների գործունեությանը, ինչպես նաև զրուցել է համայնքի ներկայացուցիչների հետ՝ պատասխանել վերջիններիս կողմից բարձրացված հարցերին:
Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետն ընդգծել է Հանքավանի շարունակական զարգացումն ապահովելու, զբոսաշրջային առանձնահատկություններ ունեցող համայնքն աշխուժացնելու կարևորությունները: Այնուհետև Արամ Հարությունյանն այցելել է տեղում բնակվող հունական համայնքին պատկանող եկեղեցի:
Համայնքային այս այցելության ավարտին Հանքավան համայնքի նորընտիր ղեկավար Շահեն Հակոբյանը փաստել է, որ արդեն իսկ մշակվել և առաջիկայում նախատեսվում են համապատասխան ուղղվածություն ունեցող տարբեր ծրագրեր: