Հետախույզ Վովա Վարդանովն ու ազատամարտիկներն առաջնահերթ են համարում սահմանները տեխնիկապես վերազինելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, նրանք առաջարկում են անօդաչու թռչող սարքերով ապահովել սահմանները, տեղական զենք արտադրողներին մեծ տեղ հատկացնել, զարգացնել ռազմաարդյունաբերությունը, ստեղծել հատուկ մարտական արագ արձանգանքման կենտրոն' ուժային տեսքով, որը կպայքարի հակառակորդի կողմից ահաբեկչական, հետախույզ-դիվերսիոն գործողությունների դեմ: «Անօդաչու թռչող սարքերով պետք է ապահովել սահմանը, որոնք պետք է արտադրվեն հենց Հայաստանում: Այսպիսի տեխնիկական վերազինման միջոցով հակառակորդի տարածքը ուշադրության տակ ես պահում, որը թույլ է տալիս ճիշտ կազմակերպել պաշտպանությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց հետախույզը: Նրա դիտարկմամբ' ներկայում հայ զինվորներն իրենց զգոնության շնորհիվ կարողանում են ապահովել անվտանգության մոտ 60-70 տոկոսը, իսկ սարքերով հագեցնելու դեպքում շատ ավելի կբարձրացվի պաշտպանությունը:
Ազատամարտիկ Վարդան Ենոքյանի խոսքով' ինքը չի կարծում, որ Հայաստանում խուճապային իրավիճակ է: «Ընդհակառակը, ես խուճապ տեսնում եմ մյուս կողմից, երբ տեսանյութեր են տարածվել, որ մեքերաները բարձած գնում են գյուղերից: Իսկ մերոնք ավտոները բարձած գնում են սահման»,-ասաց Վարդան Ենոքյանը: Բանախոսները միակարծիք են, որ պատերազմի վերսկսման հավանականությունը շատ քիչ է: «Պատերազմ չի լինի, բայց եթե չես ուզում պատերազմել, պետք է պատրաստ լինես պատերազմի: Մենք պատաստ ենք պատերազմի, մեր զինվորների մարտական պատրաստամականությունը շատ բարձր է»,-նշեց ազատամարտիկը:
Հրամանատար-ազատամարտիկ Արտակ Բագրատյանն էլ նշեց, որ ամեն տարի էլ նույն իրավիճակը կրկնվում է, այնպես որ ռազմական գործողություններ չեն սպասվում: «Այս տարի նոր պաշտպանության նախարար ունի Ադրբեջանը, հետախույզ-դիվերսիոն խմբերը քննություն են հանձնում… Լայնամասշտաբ պատերազմ, չեմ կարծում, որ կծավալվի: Նրանք գիտեն, որ իրենց բանակը չի կարող լուծել այն խնդիրները, որոնք դնում են իրենց առջև»,-ասաց հրամանատար-ազատամարտիկը: Բանախոսները համոզված են, որ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում յուրաքանչյուր կամավորի ներկայությունը ռազմի դաշտում կարող է օգտակար լինել, մնում է նրանց հնարավորությունները ճիշտ օգագործել:
Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ադրբեջանական ստորաբաժանումները դիվերսիոն գործողություններ են իրականացրել շփման գծում, սակայն ետ են շպրտվել՝ ունենալով առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր: Նույն ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է 6 զոհ: Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ արևելյան՝ Մարտունու (Յուսուֆջանլու) ուղղությամբ օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կազմակերպված գործողությունների արդյունքում, հակառակորդը տալով մեկ զոհ (Սահիլ Յաշարօղլու Թառլանլը) և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր: