Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի բարերար եղբայրներ Զավեն եւ Արթուր Կարապետյանների հովանավորությամբ, «Համայնքի զարկերակ» երիտասարդական ՀԿ նախաձեռնությամբ ու հանդիսավոր արարողությամբ բացվեց համայնքի նոր կինոթատրոնը, որը մարզում առայժմ միակն է:

 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, ժապավենի կտրման պատվին էին արժանացել «Համայնքի զարկերակ»-ի անդամներից Արտուշ Խաչատրյանը եւ բարերար Զավեն Կարապետյանը:

 

Կինոթատրոնի առաջին կինոդիտումը մեկնարկեց «Հայֆիլմ»-ի արտադրած, ավագ սերնդի ամենասիրած հայկական ֆիլմերից մեկի' «Մենք ենք, մեր սարեր»-ի ցուցադրմամբ:

 

Կինոթատրոնը բացվել է Վարդենիկի երաժշտական դպրոցում՝ նախկին կինոթատրոնի շենքում: Նախատեսված է շաբաթական 2 կինոդիտում կազմակերպել, որոնց ընթացքում ցուցադրվելու են տարբեր ժանրերի ֆիլմեր:

 

Հիմնականում դիտումները կրելու են բարեգործական բնույթ, իսկ վճարովի դիտումներից ստացված հասույթը նախատեսված է ուղղել դահլիճի հետագա բարեկարգմանը եւ հասարակական կազմակերպության գործոսղությունները ֆինանսավորելուն, նոր նախաձեռնություններ իրականացնելուն: Ավագ սերնդի մարդիկ, ինչպես նաեւ գյուղի մի շարք մտավորականներ, երանությամբ հիշեցին ԽՍՀմ „ տարիների գյուղական կինոթատրոնները, որոնք հանդիսանում էին ժամանցի, գեղագիտական

 

ճաշակ ձեւավորելու անկրկնելի միջավայրեր' միաժամանակ արտահայտելով իրենց ոգեւորությունը եւ հույս հայտնելով, որ իրենց գյուղի կինոդահլիճն առաջվա պես կլինի լեփ-լեցուն, կազմակերպիչների կողմից հանդիսատեսին կհրամցվեն հայրենասիրական, մարդասիրական նշանակության բարձրարվեստ ֆիլմեր: Իսկ «Համայնքի զարկերակ» կազմակերպության ներկայացուցիչների հավաստմամբ' առաջիկայում իրենց նախաձեռնությամբ նախատեսվում է համայնքում հիմնել պարի դպրոց եւ սպորտկենտրոն՝ Վարդենիկ համայնքի մշակութային կյանքն էլ ավելի զարգացնելու նպատակով:

 

Խոսրով Խլղաթյան