Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն այցելել է Արամուս համայնք, որտեղ հանդիպել է համայնքի բնակիչների հետ, պատասխանել նրանց կողմից տրվող հարցերին, նրանց հետ համատեղ քննարկել համայնքի նոր թաղամասի խմելու և ոռոգման ջրամատակարարման խնդիրները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվություան և հասարակայ նության հետ կապերի բաժից:
Արամուսի համայնքապետարանում մարզպետ Արամ Հարությունյանը անդրադարձ է կատարվել ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ համայնքային այլ բնագավառների ու ենթակառուցվածքների գործունեության ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ընթացքին, ինչպես նաև համայնքի զարգացման հեռանկարային միտումներին:
Մարզպետը այցելել է նաև մարզպետարանի ենթակայությամբ գործող Արամուսի միջնակարգ դպրոց և համայնքում բժշկական օգնություն և սպասարկում կատարող «Արամուսի ԱԱՊԿ» ՓԲԸ: Կրթօջախի տարածքում կատարած շրջայցին զուգահեռ քննարկվել են հաստատության ֆինանսական հնարավորություններին, աշակերտների թվաքանակին և առաջադիմության ցուցանիշներին վերաբերող հարցեր:
Համայնքի բուժհաստատությունում Արամ Հարությունյանը ծանոթացել է շենքային հարմարություններին և բուժսարքավորումներով հագեցվածության ցուցանիշներին: Բուժհիմնարկում քննարկվել է նաև հարևան Մայակովսկի համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի հետ համագործակցություն ծավալելու հնարավորությունները, որոնք արդեն իսկ մաս են կազմել Մայակովսկիում Կոտայքի մարզպետի կողմից տրված համապատասխան հանձնարարականների շարքին:
Հիշեցնենք, որ նախկինում Մայակովսկի համայնք կատարած այցելության ընթացքում Կոտայքի մարզպետի կողմից տրվել էր համապատասխան հանձնարարական, ըստ որի սահմանված ժամանակացույցի համաձայն, պետք է տեղի առողջապահական կենտրոնի շտապ բուժօգնության մեքենան սպասարկում իրականացնի նաև Արամուս համայնքում: