Կիեւում Ադրբեջանի դեսպանատան առաջ այսօր տեղի կունենա պիկետ' ի նշան բողոքի Ադրբեջանում քաղաքացիական հասարակության հետապնդումնների եւ ճնշումների դեմ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՈւՆՆ-ը:
«Մարդու իրավունքների Կիեւի տան» ակտիվիստները Ադրբեջանի իշխանություններից պահանջում են «դադարեցնել քաղաքացիական հասարակության վրա ռեպրեսիաներն ու ճնշումները եւ ազատ արձակել խղճի բանտարկյալներին»:
Ուկրաինական լրատվական գործակալությունը նշում է, որ այսօր նույն պահանջով պիկետներ տեղի կուենան նաեւ այլ երկրներում Ադրբեջանի դեսպանատների մոտ: