ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 9-ին, ժամը 02.10-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գետափ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակված անասնակեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.51-ին, մարվել՝ 07.00-ին: Առաջին փողոցի 4-րդ փակուղու տներից մեկի բակում այրվել է 370 հակ պահեստավորված անասնակեր: