Մեկնարկել է Նորվեգիայում ընթացող շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի 9-րդ փուլը:

 

Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղում է Սերբիայի թիմի հետ:

 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ըստ խաղատախտակների համարների այս մրցամարտին մասնակցում են հետեւյալ զույգերը.

 

1.Լեւոն Արոնյան-Իվան Իվանիշեւիչ

 

2.Գաբրիել Սարգսյան-Միլոշ Պեռունովիչ

 

3.Սերգեյ Մովսիսյան- Նիկոլա Սեդլակ

 

4.Վլադիմիր Հակոբյան-Ալեքսանդր Ինջիչ

 

Ինչ վերաբերում Է կանանց մրցաշարին, ապա Հայաստանի շախմատիստուհիները 9-րդ փուլում մրցում են Ռուսաստանի հավաքականի հետ, եւ այս մրցամարտը կարեւորագույնն Է մեր մարզուհիների համար:

 

Հայաստան-Ռուսաստան կանանց շախմատային մրցամարտին մասնակցում են հետեւյալ զույգերը.

 

1.Էլինա Դանիելյան-Եկատերինա Լագնո

 

2.Լիլիթ Մկրտչյան-Վալենտինա Գունինա

 

3.Լիլիթ Գալոյան-Օլգա Գիրյա

 

4.Մարիա Կուրսովա- Նատալիա Պոգոնինա: