«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն օգոստոսի 11-ին հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ժառանգություն» կուսակցությունից, դեսպանի հետ Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկել է Հայաստանի ներկա իրավիճակի, սահմանային լարվածության եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը:

 

Զուգահեռաբար «Ժառանգության» գրասենյակում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու Զարուհի Փոստանջյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպել են «Սինջար եզդիրների ազգային միավորման» ներկայացուցիչների հետ եւ քննարկեցին վերջին օրերին Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող զանգվածային կոտորածների եւ ՀՀ կողմից անհրաժեշտ աջակցության հետ կապված հարցեր: