Ավտոապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալը հուլիսին նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 102 մլն դրամով և կազմել մոտ 643 մլն դրամ: Հատուցման միջին չափը 2014թ. հուլիս ամսվա դրությամբ կազմել է շուրջ 188 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հուլիսի ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ աճել է' կազմելով 3 հազար 922 դիմում, նախորդ ամսվա 3 հազար 822-ի դիմաց:

 

Պաշտոնական վիճակագրության համաձայն' համակարգի վնասաբերության ցուցանիշը հուլիս ամսվա դրությամբ կազմել է մոտ 56 տոկոս' նախորդ ամսվա համեմատ նվազելով շուրջ 2 տոկոսով:

 

2014թ. հուլիսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 450 հազար 701, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ աճել է 8 հազար 551-ով: