Եվրոգոտու 18 երկրներում հուլիսին գնաճը, վերջնական գնահատմամբ, տարեկան արտահայտությամբ դանդաղել Է մինչեւ 0,4 տոկոս՝ հունիսի 0,5 տոկոսի համեմատությամբ՝ դառնալով ռեկորդային ցածր 2009 թվականի հոկտեմբերից ի վեր, հետեւում Է Եվրոպայի վիճակագրական գործակալության՝ Եվրոստատի տվյալներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ամսական արտահայտությամբ գները կրճատվել են 0,7 տոկոսով: Այսպիսով, տարեկան արտահայտությամբ տվյալները համընկել են վերլուծաբանների կանխատեսման հետ, որոնք մասնակցել են Reuters գործակալության հարցմանը: Ամսական արտահայտությամբ սպասվում Էր գների իջեցում 0,6 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: