Քաղաքացի Սամվել Դ.-ի հաղորդման համաձայն' իր ծանոթ, Գյումրիի բնակիչ Լիանա Վ.-ն սպառնացել է համացանցում արատավոր տեղեկություններ հրապարակել իր և իր կնոջ վերաբերյալ: Բացի այդ, Լիանա Վ.-ն շորթման դիտավորությամբ 2014թ. մայիսի 9-ին Սամվել Ղ.-ից պահանջել է խոշոր չափի գումար, ինչպես նաև, այն' որ վերջինիս կինն ու աղջիկը սեռական հարաբերություններ ունենան իր եղբոր հետ:


Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի Կումայրիի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը' նախաքննությունը շարունակելու համար փոխանցվել է Երևանի ՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժին: Այստեղ որպես վկա հարցաքննված Լիանա Վ.-ն հայտնել է տեղեկություններ նախկին քննիչի թույլ տված ապօրինությունների մասին:


Հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:


Կատարվում է նախաքննություն: