Ադրբեջանում 50 հազար քաղաքացիներ տառապում են սակավարյունությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնում է Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն:
Անցյալ տարի Ադրբեջանի բժշկական հաստատություններում հաշվառման են կանգնած եղել սակավարյունությամբ տառապող 40 903 հիվանդներ: Ադրբեջանում բնակչության յուրաքանչյուր 100 հազարից 437,1-ը հիվանդ է անեմիայով:
2013 թվականին այդ ախտորոշմամբ առաջին անգամ հաշվառման է վերցվել 37735 մարդ:
Ադրբեջանում անցյալ տարի հաշվառման է վերցվել տալասեմիայով հիվանդ 2569 մարդ (բնակչության 100 հազարի հաշվով' 27,5 մարդ): Նրանցից 1545-ը մինչեւ 17 տարեկան անչափահասներ են: Դա նշանակում է, որ Ադրբեջանում 100 հազար անչափահասներից տալասեմիայով հիվանդ է 60,6-ը: