Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ Հայաստան կատարած այցի ընթացքում բարձր մակարդակով տարբեր հանդիպումներ է ունեցել, սակայն չի հանդիպել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
««Ժամանակի» տեղեկություններով՝ Վրաստանի վարչապետը նախապես է հրաժարվել հանդիպել ՀՀ խորհրդարանի ղեկավարի հետ։
ԱԺ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Բ. Իվանիշվիլին բավականին դժգոհ է Հովիկ Աբրահամյանից եւ մի շարք ջավախքահայ պատգամավորներից եւ իր դժգոհությունը հասկանալի է դարձրել նաեւ ՀՀ իշխանություններին։ Ասում են, որ Հ. Աբրահամյանն իր ազդեցության ներքո գտնվող ջավախահայ պատգամավոր Վարդան Այվազյանի միջոցով որոշակի գործունեություն է ծավալում Ջավախքում։ Բացի այդ' Վ. Այվազյանն ինքն էլ խոշոր բիզնես-գործունեություն է ծավալում Վրաստանում, ստվերային կերպով համագործակցել է վրաց նախկին պաշտոնյաների' նաեւ նախկին վարչապետի եւ գործող նախագահի հետ»,- գրում է «Ժամանակը»։