Թուրքիայում տեղի ունեցած քաղաքապետական եւ նախագահական վերջին ընտրություններից հետո գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) Քեմալ Քըլըչդարօղլուն սկսել է կորցնել իր հեղինակությունը: Ներկուսակցական ընդդիմությունը պահանջել է արտակարգ համագումար հրավիրել նոր կուսակցապետ ընտրելու համար:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական habera.com լրատվական կայքը, սեպտեմբերի սկզբին տեղի ունենալիք համագումարում հնարավոր է ԺՀԿ առաջնորդ ընտրվի Մուհառեմ Ինջին:

 

Հասարակական կարծիքի ուսումնասիրության ORC ոուրքական կենտրոնի հարցումներով' կուսակցության անդամների 40 տոկոսը նոր կուսակցապետ է ցանկանում տեսնել հենց նրան, իսկ Քըլըչդարօղլուի աջակիցների թիվը չի գերազանցում 38,8 տոկոսը: