Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Գերմանիա կատարելիք այցի շրջանակներում կլինի հայկական եկեղեցում: Այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk գործակալությունը:

 

Քյոլնում Քըլըչդարօղլուն կայցելի հայկական Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցի, հունական ուղղափառ և ասորական եկեղեցիներ, Գերմանիայի ալևիների միության ֆեդերացիա, ինչպես նաև Կրոնական գործերի թուրք իսլամական միություն: