Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է 60-ամյակի առիթով,ըստ «tert.am» լրատվականի` հայտնում է ԻՏԱՐ - ՏԱՍՍ-ը:
Հեռախոսազրույցով Լուկաշենկոյին շնորհավորելուց բացի Պուտինը նրան Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել:
Աղբյուրը նշում է, որ Լուկաշենկոն Բելառուսը ղեկավարում է արդեն քսան տարի: Նա բազմիցս նշել է, որ չի նշում իր ծննդյան տարեդարձները:
«Դա ինձ համար ամենազզվելի օրն է կյանքում, քանի որ, ցավոք, այդ օրը դու մի տարով մեծանում ես», - տարիներ առաջ ծննդյան օրվա մասին ասել է Լուկաշենկոն: