Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ պետական մրցանակներ է շնորհել գիտնականներին և մշակույթի գործիչներին։ Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Մրցանակ ստացողների թվում է ՌԴ-ի գիտությունների ակադեմիայի ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Չուբարյանը։

 

Ալեքսանդր Չուբարյանը մրցանակի է արժանացել գիտության և տեխնոլոգիաների, գրականության և արվեստի ոլորտներում, ինչպես նաև հումանիտար գործունեության համար։