Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) առնվազն 31 մարդ Է մահացել Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը, հայտնել Է ԿԴՀ-ի մայրաքաղաք Կինշասայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը:

 

Ընդսմին, ԱՀԿ-ի տվյալներով, Կենտրոնական Աֆրիկայում գտնվող ԿԴՀ-ում Էբոլա վիրուսի բռնկումը կապված չԷ Արեւմտյան Աֆրիկայում այդ վիրուսով պայմանավորված հիվանդության հետ: Այն սկսվել Է օգոստոսի սկզբին երկրի հյուսիս-արեւմուտքի հասարակածային նահանգի ոչ մեծ ավանում: Վիրուսի առաջին կրողը դարձել Է հղի մի կին, որն իր ամուսնու որսած վայրի կենդանու միս Է կերել: Ամենայն հավանականությամբ կենդանին վարակված Է եղել գիշակեր չղջիկների կողմից, որոնք վտանգավոր վիրուսի բնական տարածողներն են:

 

Էբոլա վիրուսն առաջին անգամ բացահայտվել Է 1976 թվականին Զաիրում (ներկայում՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) եւ անվանվել Է այն գետի անունով, որի ափին գտնվում Էին առաջին վարակվածների գյուղերը: Արեւմտյան Աֆրիկայում ներկայիս բռնկումը ամենամահաբերն Է դարձել հիվանդության գոյության գրեթե 40-ամյա պատմության ընթացքում. Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել Է 1,5 հազար մարդ, եւս ավելի քան 3 հազարը վարակված են:

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, Ճապոնիացի գիտնականները մշակել են մեթոդ, որի շնորհիվ 30 րոպեի ընթացքում կարելի Է որոշել Էբոլա վիրուսի առկայությունը մարդու օրգանիզմում: Մշակումը պատկանում Է Նագասակիի համալսարանից պրոֆեսոր Ձիրո Յասուդային ու նրա թիմին: Նոր մեթոդը շատ ավելի Էժան Է, քան գոյություն ունեցողը եւ թույլ Է տալիս վիրուսի առկայությունը որոշել 30 րոպեի ընթացքում' ավելի վաղ դրա համար պահանջվող մի քանի ժամվա փոխարեն, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: