Թբիլիսիի կենտրոնում գտնվող շինարարական նյութերի շուկայում բռնկած հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է տեղական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

 

Հրդեհը նախօրյակին բռնկել է շինարարական նյութերի Էլիավա խոշորագույն շուկայում: Կրակի դեմ պայքարելու համար ներգրավվել են 15 հրշեջ բրիգադ և ուղղաթիռներ:

 

Զոհվածների ինքնությունն առայժմ պարզված չէ, քանի որ մարմինները խիստ այրված են: Հրդեհի հետևանքով տուժել է ևս հինգ մարդ, այդ թվում՝ մեկ հրշեջ և մեկ փրկարար, տուժածներից երեքը ծանր վիճակում են: