Հյուսիսային Աֆղանստանի Բալխի նահանգի ոստիկանությունը ձերբակալել Է 8-ամյա մի աղջկա հորը եւ 12-ամյա մի տղայի ծնողներին, որոնց կասկածում են երեխաների հարսանիքը կազմակերպելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Հետաքննության տվյալներով՝ աղջկա հայրը, որն ամուրի Է, պլանավորում Էր հարսի համար ստացված գլխագինը ծախսել իր սեփական հարսանիքը կազմակերպելու վրա:

 

Իրավապաշտպաններն այն կարծիքին են, որ վաղ ամուսնություններն Աֆղանստանի գլխավոր խնդիրներից մեկն են:

 

Օմբուդսմենները քանիցս Քաբուլին մեղադրել են պրակտիկայում այն օրենքների կիրառման անընդունակության մեջ, որոնք նպատակամղված են երեխաների միջեւ ամուսնությունների կնքման դեմ: