ԳԱԼԱ Աֆղանստանի իշխանությունները ձերբակալել են 8 ոստիկանության աշխատակիցների պետական զենքով ձկնորսության ժամանակ 6 երեխաների չկանխամտածված սպանության համար, հաղորդում է France press գործակալությունը:

 

Միջադեպը գրանցվել է օգոստոսի 30-ին Աֆղանստանի Բագլան նահանգի Դուշի բնակավայրում: Գալով գետի ափ ձուկ որսալու' ոստիկանները ձեռքի նռնակ են նետել ջուրը, սակայն նռնակը շեղվել է ու պայթել գետի հակառակ ափին, որտեղ լողալիս են եղել երեխաներ: Միջադեպի արդյունքում 6 երեխա մահացել է, ևս երկուսը' վիրավորվել: Մահացածների և տուժած երեխաների տարիքը 10-14 տարեկան է եղել:

 

Շարունակությունը` այստեղ