Կոլումբիայի իշխանությունները հայտարարել են, որ գտել են անհետացած փոքր ինքնաթիռը 10 ուղեւորների հետ միասին Պուերտո-Սանտանդեր քաղաքում, որը վթարի է ենթարկվել ջունգլիներում:Ըստ «News.am»-ի՝ այդ մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Terra.com»-ին:

 

Աղբյուրների խոսքով՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Պուերտո-Սանտանդեր քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Նաեւ հայտնի է, որ ինքնաթիռն Արարակուարա-Ֆլորենսիա չվերթն էր իրականացնում, երբ անձնակազմի հետ կապն ընդհատվել էր:


Այս պահին հայտնի է, որ ինքնաթիռում 8 ուղեւոր եւ անձնակազմի 2 անդամ է գտնվել: